Միացյալ Նահանգները հասկանում է Չինաստանի մտադրությունը՝ մեծացնելու իր ազդեցությունը համաշխարհային ասպարեզում, սակայն պատրաստ չէ թույլ տալ, որ դա տեղի ունենա Վաշինգտոնի դերի հաշվին։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այս դիրքորոշումը ներկայացրել է Fox News-ին տված հարցազրույցում, որը հեռարձակվել է մայիսի 13-ին։
«Նրանք (Չինաստանը) վստահ են, որ կդառնան աշխարհի ամենաազդեցիկ երկիրը՝ գերազանցելով Միացյալ Նահանգներին։ Նրանք ունեն այս նպատակին հասնելու ծրագիր, և նրանք այն իրականացնում են։ Եվ ես նրանց չեմ մեղադրում. եթե ես լինեի Չինաստանի կառավարությունում, կունենայի ճիշտ նույն ծրագիրը։
Մենք չենք փորձում զսպել Չինաստանին, բայց նրանց վերելքը չպետք է լինի մեր հաշվին։ Նրանց վերելքը չպետք է ուղեկցվի մեր անկմամբ», – ասել է Ռուբիոն։
Ամերիկացի առաջնորդը Չինաստան է ժամանել մայիսի 13-ին։ Այցի ընթացքում ԱՄՆ նախագահը բանակցություններ կվարի Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։