Ստակեղծիքի «ծաղկաքաղ». խոստումներից՝ ուրացում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը ներկայացնում է Նիկոլ Փաշինյանի վերջին 8 տարիների հայտարարությունների «ծաղկաքաղը» Արցախի թեմայով։ Նշվում են 2018–2020 թթ. ձևակերպումները՝ լիազորությունների մասին, «զրոյական կետից» բանակցելու, Ստեփանակերտում հնչած «Արցախը Հայաստան է, և՝ վերջ», ինչպես նաև Մյունխենում «միկրոհեղափոխությունների» և ԱԺ-ում «ինչ պետք է, այն էլ բանակցում ենք» հայտարարությունները, 2020-ի սեպտեմբերյան հարցազրույցից հետո սկսված պատերազմի ֆոնին։

Թերթը հիշեցնում է պատերազմի ավարտից հետո հնչած «Շուշին դժբախտ, դժգույն քաղաք էր… պե՞տք էր մեզ Շուշին» ձևակերպումը, 2021-ի խոստումները՝ Շուշիի, Հադրութի դեօկուպացիայի և ինքնորոշման մասին։ Ներկայացվում են 2022-ի նշաձողի իջեցման շեշտադրումները, 2022-ի հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարությունը, 2023-ի սեպտեմբերի 19-ի գնահատականները և 2024–2025-ին հնչեցված ձևակերպումները Արցախի վերաբերյալ։

The post Ստակեղծիքի «ծաղկաքաղ». խոստումներից՝ ուրացում. «Փաստ» appeared first on Yerevan Today.

Leave a Comment