Չինաստանը և Միացյալ Նահանգները պետք է կառուցեն գործընկերություն և ապահովեն կայուն երկկողմ կապեր՝ ամբողջ աշխարհի բարօրության համար։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների ժամանակ։
«Ես անհամբեր սպասում եմ նախագահ Թրամփի հետ մեր երկրներին և ամբողջ աշխարհին վերաբերող կարևորագույն հարցերի շուրջ մտքերի փոխանակմանը, որպեսզի մենք կարողանանք համատեղ ճիշտ ուղին ընտրել և ծառայել որպես չին-ամերիկյան հարաբերությունների մեծ նավի արդյունավետ ղեկակիրներ», – ընդգծել է Չինաստանի նախագահը։
Նա նշել է, որ 2026 թվականը պետք է լինի պատմական և նշանակալի տարի երկու երկրների միջև կապերի զարգացման համար։