Ռուբիո. ԱՄՆ-ը դեմ չէ այլ երկրների օգնությանը Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործում

Վաշինգտոնը չի առարկի, եթե որևէ այլ երկիր փորձի օգնել ուկրաինական հակամարտության կարգավորմանը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Կարծում եմ՝ մենք աշխարհում միակ երկիրն ենք, որը կարող է դա անել։ Բայց եթե որևէ մեկը ցանկանում է փորձել, պետք է փորձի», – ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում։

Ռուբիոն նաև պնդել է, որ «հակամարտության երկու կողմերն էլ Վաշինգտոնին հայտնել են, որ միայն Միացյալ Նահանգները կարող է նպաստել կարգավորմանը։

«ԱՄՆ նախագահը կցանկանար տեսնել պատերազմի ավարտը։ Եվ եթե նա կարողանա ինչ-որ բան անել, եթե մենք կարողանանք ինչ-որ կերպ օգնել դրա ավարտին, մենք կանենք դա», – հավելել է պաշտոնյան։

Leave a Comment