ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՀԱԶԱՆԳ
ՄՇԱԿՈՒՅԹԱՅԻՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
ՎԵՐԱՆՈՐԳՄԱՆ ԱՆՎԱՆ ՏԱԿ ԱՎԵՐԵԼ ԵՆ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՆՇԱՆԱՎՈՐ ՀՈՒՇԱՐՁԱՆ
Ահազանգում է Հայկ Դուրյանը։
14-րդ դարի Օրբելյանների ( Չեսար Օրբելյանի ) ապարանք պալատի կենտրոնական գահասրահն աշբողջությամբ ավերվել է։ Ավերվել են հուշարձանի 3 պատերը, պատերի մեջ ագուցված որմնաքանդակները / որմնախորշերը, սալահատակները, Գահի հարթակը։
Վերանորոգման / վերականգնման պատրվակով անվերադարձ ու անդառնալի կերպով ավերել են նշանավոր հուշարձանը …
Հանցանքը գործել են անթաքույց, լկտիաբար։
Հուշարձանը ավերել են էքսկավատորների / բուլդոզերների / տրակտորների ու բեռնատար մեքենաների, ծանր տեխնիկայի կիրառմամբ։
Հնարավոր է, որ նոր շինություն կանգնեցնեն տեղում բայց դա նոր շինություն կլինի և ոչ բնօրինակ։ Ոչ պատմական հուշարձան, այլ կրկնօրինակ։
Սա կոպտագույն խախտում է։ Հանցագործություն է մշակույթի հանդեպ և աննախադեպ այլանդակություն։
Այս վանդալիզմի, բարբարոսության մասին տեղեկացա մի օգտատիրոջ պատրաստած տեղադրած հրապարակումից։
Այսպես արդեն 8 տարի է, որ ներկա իշխանությունները ավերում, ապամոնտաժում են ազգային արժեքները։
Լուսանկարները ուղղակի սահմռկեցուցիչ են … էքսկավատորով պեղումնե՞ր… հողին հավասերեցված, ավերված հուշարձան … հերկված հող՝ հուշարձանի տեղում։
Այս տեսակ հանցագործությունը պահանջում է հստակ վերաբերմունք և օրինական բոլոր միջոցների ներգրավվում։ Բոլոր պատասխանատուները պետք է հայտնաբերվեն ու պատժվեն։
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐ ԺԱՆՆԱ ԱՆԴՐԻԱՍՅԱՆ, ԴՈՒՔ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՔ ԱՅՍ ԱԿՆՀԱՅՏ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ։
Օրբելյանների ( Չեսար Օրբելյանի ) ապարանքը գտնվում է Վայոց ձորի մարզում՝ Եղեգնաձորից 24 կմ հյուսիս-արևմտյան ուղղությամբ։
Ստորև տեղադրում ենք նաև Օրբելյանների ( Չեսար Օրբելյանի ) ապարանքի մասին պատմող հեռուստահաղորդումը, որպեսզի պատկերացում կազմեք, թե ինչպիսին է եղել այն մինչ բուլդոզերայաին «վերանորոգումը»։

