«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մայիսի 5-11-ը (2026թ․):
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
- Կենտրոնում՝ մայիսի 5-8-ը և 11-ին,
- Նոր Նորքում՝ մայիսի 5-8-ը,
- Արաբկիրում` չի գերազանցել,
- Շենգավիթում՝ չի գերազանցել։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
- Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ,
- Արաբկիրում՝ մայիսի 5-7-ը,
- Նոր Նորքում` մայիսի 6-ին,
- Շենգավիթում՝ չի գերազանցել։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։