Արարատի և Արագածի ֆոնին հնչած «1000 դհոլ»-ը՝ Գինեսի ռեկորդների գրքում

1․000 դհոլահար, 400 պարուհի և հայկական լեռների խորհրդանշական տեսարան։ Կոմպոզիտոր Արա Գևորգյանի «1․000 դհոլ» նախագիծը ոչ միայն մշակութային մեծ իրադարձություն է դարձել, այլև գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում։

Սիրո, միասնության և համախմբման գաղափարով ստեղծված այս բացառիկ նախագիծը մեկ հարթակում է միավորել հարյուրավոր երաժիշտների և պարարվեստի ներկայացուցիչների։ Թե ինչպես է ծնվել գաղափարը, ինչ դժվարություններ են հաղթահարել հեղինակները և ինչպես է 1․000 դհոլների նվագը սեր տարածել՝ կպատմի Արմինե Գևորգյանը։

Leave a Comment