ՀՀ քաղաքացիության դիմում կարելի է ներկայացնել ցանկացած պահի, ցանկացած վայրից՝ օնլայն

Տեղահանված անձինք և փախստականները այժմ կարող են ՀՀ քաղաքացիության դիմելու գործընթացն իրականացնել mcs-citizenship.am թվային հարթակի միջոցով։ Հարթակը ստեղծվել է, որպեսզի գործընթացը լինի հնարավորինս հարմար, հասանելի և հեշտ կիրառելի։ Iravaban.net-ը տեղեկանում է ԵԽ գասենյակից։

Ծառայությունը փախստականների համար անվճար է։

Դիմումը հաստատելուց հետո դիմորդները կարող են ընտրել այցելության օրը, վայրը և ժամը, որի ընթացքում կստուգվեն ներկայացված տվյալների ճշտությունն ու փաստաթղթերի վավերականությունը։

Leave a Comment