ՀՀ Գլխավոր դատախազությունը տեղեկացրել է Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի և նրա կնոջ՝ Ռոզա Ծառուկյանի գույքի բռնագանձման գործընթացի մասին։
Խոսքը վերաբերում է Առինջի առանձնատան 90%-ին, Ծաղկաձորում գտնվող հողամասին և «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի 2000 բաժնետոմսերին։
Գլխավոր դատախազությունից պնդում են, որ նշված սեփականությունն անցել է պետությանը, քանի որ ապօրինի ծագում ունի։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը (Կարապետ Գուլոյանի աները) նախընտրական քարոզարշավի ընթացքում մեկնաբանել են ստեղծված իրավիճակը։
Փաշինյանը մայիսի 13-ին Արագածոտնի մարզում իր նախընտրական քարոզարշավի ժամանակ պետականացումը որակել է որպես գույքի վերադարձ քաղաքացիներին՝ հայտարարելով նաև հազարավոր հեկտար անտառային տարածքների նկատմամբ պետական վերահսկողության վերականգնման մասին, թեև դրանց հետագա շահագործման մեխանիզմները չեն հստակեցվել։
Ծառուկյանն Իջևանում իր նախընտրական քարոզարշավի ժամանակ իր հերթին դատական վճիռները որակել է «մանր որոշումներ»՝ շեշտելով, որ դատաիրավական համակարգի ներկայացուցիչները պետք է անձնական պատասխանատվություն կրեն իրենց գործողությունների համար։
Հակակոռուպցիոն դատարանն անմեղ էր ճանաչել Ծառուկյանին՝ 2017 թվականի խորհրդարականան ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելու գործով և խափանման միջոցի համար վճարված 100 միլիոն դրամը վերադարձրել վճարողի հաշվին։
