ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրը ժամանել է Պեկին եռօրյա պետական այցով, որը վերջին ինը տարվա ընթացքում ամերիկացի առաջնորդի առաջին այցն է Չինաստան, հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Թրամփի ինքնաթիռը վայրէջք է կատարել Պեկինի միջազգային օդանավակայանում չորեքշաբթի երեկոյան՝ Պեկինի ժամանակով։
Թրամփի պետական այցը Չինաստան տեղի կունենա մայիսի 13-ից 15-ը, որի ընթացքում նա կայցելի միայն Պեկին։ Չինաստանի այլ քաղաքներ այցելելու մասին դեռևս հայտարարված չէ։