Մակրոն. Ֆրանսիան ՄԱԿ-ին կառաջարկի Հորմուզի նեղուցը բացելու նախաձեռնություն

Ֆրանսիան մտադիր է ՄԱԿ-ում նախաձեռնություն առաջարկել՝ Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման բանակցություններում  պայմաններ ապահովելու համար։ Այս մասին France 24-ին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Մենք պետք է հասնենք Հորմուզի նեղուցի անվերապահ և անարգել բացմանը՝ վերացնելով բոլոր շրջափակումները և Իրանի հետ պահանջկոտ երկխոսություն սկսելով։

Մենք առաջարկել ենք, որ մի քանի այլ երկրների հետ ՄԱԿ-ում նախաձեռնություն առաջ քաշենք՝ առաջարկելով Իրանի հետ հակամարտության լուծման լիովին չեզոք և խաղաղ շրջանակ։ Եվ մենք առաջարկում ենք ստեղծել հատուկ առաքելություն, որի համար մենք՝ Մեծ Բրիտանիայի հետ, միավորել ենք 50 երկիր», – ասել է Մակրոնը։

Պետության ղեկավարը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի բացումը «բացարձակ առաջնահերթություն է»՝ ընդգծելով, որ Ֆրանսիան կողմ է այս հարցի լուծմանը՝ նախքան մյուս հակասությունների լուծումը։

Leave a Comment