Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 58 աշխատակից պարգևատրվել է

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում տեղի է ունեցել միջոցառում` Ծառայության կազմավորման և Հարկադիր կատարողի օրվա կապակցությամբ:

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն իր խոսքում նշել է, որ Ծառայության առաքելությունը օրենքի կիրառումն ու իրավակարգի ապահովումն է և հարկադիր կատարողների անշեղ առաքելությունը նաև պետք է նպաստի նրան, որ քաղաքացիները գիտակցեն՝ անհրաժեշտ է պահպանել օրենքը, հարգել այն և կատարել իրավական պահանջները:

Գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանը շնորհավորել է ծառայությանը և աշխատակիցներին ընդգծելով, որ ևս մեկ կարևոր առիթ է՝ արձանագրելու այն պատասխանատու առաքելությունը, որն իրականացնում է Ծառայությունը և ամենօրյա կատարած աշխատանքով ապահովվում է դատական և այլ պարտադիր կատարման ենթակա ակտերի իրական կատարումը՝ երաշխավորելով օրենքի գերակայության ամրապնդումը: Այս մասին  Iravaban.net-ը տեղեկանում է Արդարադատության նախարարությունից։

Միջոցառման ընթացքում Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 58 աշխատակից պարգևատրվել է՝ կատարած բարեխիղճ աշխատանքի համար:

Շնորհավո՛ր տոնդ, հարկադիր կատարող:

Leave a Comment