«Կրասնոդարը» պարտվել է և կորցրել առաջատարությունը. Սպերցյանը պատմական ռեկորդ է կրկնել

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում գործող չեմպիոն «Կրասնոդարը» հյուրընկալվելիս 1-2 հաշվով պարտություն է կրել Մոսկվայի «Դինամոյից»:

Հանդիպման 32-րդ րոպեին հյուրերի կազմում հաշիվը բացել է Դիեգո Կոստան՝ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի փոխանցումից հետո: Այս գոլային փոխանցման շնորհիվ Սպերցյանը կրկնեց ՌՊԼ-ի պատմական ռեկորդը՝ մեկ մրցաշրջանում կատարած արդյունավետ փոխանցումների քանակով (16): Այնուամենայնիվ, տանտերերը կարողացան բեկել խաղի ընթացքը. 48-րդ րոպեին Կոնստանտին Տյուկավինը հավասարեցրել է հաշիվը, իսկ ավելացված ժամանակում՝ 90+3-րդ րոպեին, Իվան Սերգեևը հաղթանակ պարգևեց մոսկվացիներին:

Այս պարտությունից հետո առաջնության ավարտից ընդամենը մեկ տուր առաջ «Կրասնոդարը» 63 միավորով նահանջել է 2-րդ հորիզոնական՝ առաջատարի դիրքը զիջելով 65 միավոր ունեցող «Զենիթին»: «Դինամոն» վաստակած 42 միավորով 7-րդն է:

Leave a Comment