Երևանում ավարտվեց ՈւԵՖԱ-ի Զարգացման գավաթի Մ-15 մրցաշարը: Երրորդ վճռորոշ խաղում Նարեկ Դավթյանի գլխավորած Հայաստանի Մ-15 հավաքականը մրցեց Վրաստանի հասակակիցների հետ:
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 2-2 հաշվով: Կանոնակարգի համաձայն նշանակված հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում մեր ընտրանին ավելի դիպուկ գտնվեց և հաղթեց 2-1 հաշվով: Այս արդյունքից հետո Հայաստանի Մ-15 հավաքականը վաստակեց 5 միավոր և զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը:
Մրցաշարի հաղթող ճանաչվեց Ուզբեկստանի թիմը, որը զուգահեռ ընթացող խաղում 2-1 հաշվով գերազանցեց Մոլդովայի ընտրանուն և վաստակեց 6 միավոր: Վրաստանի հավաքականը երրորդն է, Մոլդովայինը՝ վերջինը։