Հայկական ռադիոյի ակունքներում․ Քաջազնունուն ուղղված գաղտնի հեռագրից մինչև առաջին հեռարձակումը

Հայաստանի ազգային արխիվի գիտահետազոտական աշխատանքների և միջազգային կապերի բաժնի գլխավոր արխիվագետ Աստղիկ Հակոբյանի հետ «Ռադիոլուրի» լրագրող Արմինե Գևորգյանը ուսումնասիրել է հայկական ռադիոյին վերաբերվող որոշ արխիվային փաստաթղթեր և հետաքրքիր տեղեկություններ հայտնաբերել։ Ռադիոն Հայաստանում հիմնվել է 1919 թվականին։ Այդ ժամանակ կառավարությունը Թիֆլիսում գնեց և ապրիլի 28-ին Երևան տեղափոխեց Մարկոնիե տիպի ռադիոկայան: Այն տեղակայվեց Երևանի երկաթուղային կայարանի շենքում և հանձնվեց  Զինվորական նախարարությանը՝ գավառների և այլ երկրների հետ շուրջօրյա կապ հաստատելու համար։

Leave a Comment