«Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պատասխանել է այն հարցին, թե ով է, իր կարծիքով, լավագույնս մարմնավորում ֆուտբոլային նրբագեղությունը։
«Առաջին անունը, որ գալիս է մտքիս, Զինեդին Զիդանն է։ Հնարավոր է՝ Մարկո Մատերացին դժգոհ կմնա իմ խոսքերից, բայց Զիդանի խաղին հետևելը իրական հաճույք էր»,- պորտուգալացու խոսքերը մեջբերում է Goal պորտալը։
Հիշեցնենք, որ աշխարհի 2006 թվականի առաջնության եզրափակչի ժամանակ Զինեդին Զիդանը հեռացվել էր խաղադաշտից՝ Մարկո Մատերացիի կրծքավանդակին գլխով հարվածելու պատճառով։ Ֆրանսիացին այդ քայլին էր դիմել իտալացու խոսքերից հետո։