ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանն այցելել է ՀՀ-ԻԻՀ սահմանային Նորդուզ անցակետ

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանն այցելել է ՀՀ-ԻԻՀ սահմանային Նորդուզ անցակետ, որտեղ հանդիպել է Ջուլֆայի կուսակալ Յահյա Դաշթիի, Նորդուզ սահմանային անցակետի ղեկավար Մոհամմադ Էբրահիմ Նուշիրվանզադեի, ինչպես նաև Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինի հետ, հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների սահմանային անցկատերի միջև համագործակցության խորացմանը, բեռնատարների տարանցման դյուրացմանը, առկա խոչընդոտների վերացմանը, քաղաքացիներին պատշաճ սպասարկմանն առնչվող հարցեր:

Դեսպան Հակոբյանը կարևորել է ռազմական գործողությունների ընթացքում Մեղրի և Նորդուզ սահմանային անցակետերի գործունեությունը, որոնք ստեղծված պայմաններում հիմնականում առանց էական խոչընդոտների սպասարկել են բազմաթիվ քաղաքացիների:

ՀՀ դեսպանն իր խոսքում նշել է, որ Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցումը և սահմանային երկրորդ կամրջի կառուցումը հնարավորություն կտան մեծացնել տրանսպորտային թողունակության ծավալներն ու խթանել երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները:

Leave a Comment