Ռոնալդուի որդին հայտնվել է եվրոպական երկու հայտնի ակումբի տեսադաշտում

Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Նասրի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի որդին կարող է տեղափոխվել Լիսաբոնի «Սպորտինգ» կամ Դորտմունդի «Բորուսիա», հաղորդում է բրիտանական The Sun պարբերականը:

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ Ռոնալդու կրտսերը ցանկանում է վերադառնալ և կարիերան շարունակել Եվրոպայում, որտեղ նախկինում հասցրել է հանդես գալ Թուրինի «Յուվենտուսի» և «Մանչեսթեր Յունայթեդի» պատանեկան թիմերում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ալ-Նասրը» ծրագրում է 15-ամյա ֆուտբոլիստին հաջորդ մրցաշրջանից ներգրավել գլխավոր թիմի կազմում:

Ռոնալդու կրտսերը ծնվել է 2010 թվականի հունիսին: Նախորդ տարվա՝ 2025 թվականի հոկտեմբերին, նա իր նորամուտն է նշել Պորտուգալիայի մինչև 16 տարեկանների հավաքականում:

Leave a Comment