Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը մեկնաբանել է նախկին թիմակից Մատվեյ Սաֆոնովի՝ «ՊՍԺ»-ի կազմում ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալը։
«Մենք ուրախ ենք նրա համար։ Երբ նայում ես, չես հավատում, որ դա մեր Մոտյան է։ Եզրափակիչ հանդիպմանը ես երկրպագելու եմ ՊՍԺ-ին»,- հայ կիսապաշտպանի խոսքերը մեջբերում է «Матч ТВ»-ն։
Եվրագավաթային մրցաշարի գլխավոր ՊՍԺ-«Արսենալ» հանդիպումը կկայանա մայիսի 30-ին՝ Բուդապեշտում։