Իրանը հնարավոր է համարում ԱՄՆ-ի հետ բանակցությունները. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանը հնարավոր է համարում բանակցությունները Միացյալ Նահանգների հետ՝ չնայած Վաշինգտոնի նկատմամբ առկա անվստահությանը:

«Չնայած թշնամու նկատմամբ անվստահությանը՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը բանակցությունները հնարավոր է համարում արժանապատվության, իմաստության և նպատակահարմարության դիրքերից», – նախագահի խոսքերը մեջբերել է մամուլի ծառայությունը։

Ինչպես նշել է Փեզեշքիանը, Թեհրանը պետք է դիվանագիտական ​​ասպարեզում ամրապնդի այն ամենը, ինչին Իրանի զինված ուժերը հասել են մարտադաշտում։

Leave a Comment