Մեծ ցանկություն ունեմ, որ մեր երկիրը խաղաղ լինի. քաղաքացու նամակը՝ Փաշինյանին

Մեծ ցանկություն ունեմ, որ մեր երկիրը խաղաղ լինի. քաղաքացու նամակը՝ Փաշինյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է իրեն ուղղված նամակներից.

«Պարոն Փաշինյան, ես ուզում եմ իմ սրտի խոսքը գրել Ձեզ։ Տարիներ շարունակ շատ բաներ ենք տեսել ու ապրել, դրա համար էլ լավ հասկանում ենք, թե որքան դժվար ու պատասխանատու գործ է պետություն ղեկավարելը։ Այս օրերին շատ կարևոր է, երբ երկրի ղեկավարը մտածում է ժողովրդի, երկրի անվտանգության ու ապագայի մասին։ Ուզում եմ սրտանց շնորհակալություն հայտնել Ձեզ՝ Ձեր կատարած աշխատանքի, համբերության ու Հայաստանի համար անընդհատ պայքարելու համար։

Թող Աստված Ձեզ ուժ, առողջություն, համբերություն ու ամուր կամք տա, որպեսզի շարունակեք Ձեր կարևոր գործը հանուն մեր ժողովրդի ու հայրենիքի։ Մեծ ցանկություն ունեմ, որ մեր երկիրը խաղաղ լինի, մեր երեխաներն ու թոռները ապրեն ապահով Հայաստանում, իսկ ժողովուրդը միշտ հավատ ու հույս ունենա վաղվա օրվա հանդեպ։ Կեցե Հայաստանի Հանրապետությունը և Կեցե հենց դուք»

Գնահատեք հոդվածը

Leave a Comment