Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պատրաստ է սկսել բանակցություններ Գազայի հատվածում հակամարտության կարգավորմանն ուղղված համաձայնագրի երկրորդ փուլի շուրջ, այն բանից հետո, երբ Իսրայելը կիրառի համաձայնագրի առաջին փուլի դրույթները: Այս մասին կատարյան «Ալ Ջազիրա Մուբաշեր» հեռուստաալիքին հայտարարել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավարի խորհրդական Թահեր ալ-Նունուն:
«Մենք պատրաստ ենք սկսել բանակցությունները համաձայնագրի երկրորդ փուլի վերաբերյալ առաջին փուլի ավարտից հետո», – ասել է նա։
Շարժման ներկայացուցչի խոսքով՝ Իսրայելը «հրաժարվում է իրականացնել համաձայնագրի առաջին փուլը և ցանկանում է ապահովել, որ երկրորդ փուլի պահանջները կատարվեն»։
Ալ-Նունուն նաև հայտարարել է, որ իսրայելական կողմը «շարունակում է խախտել համաձայնագրի դրույթները Գազայի հատվածում»։
Նա ընդգծել է, որ «անհնար է լուրջ բանակցություններ սկսել, քանի դեռ այդ խախտումները չեն դադարել»։