Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի հրամանով ս․թ․ մայիսի 12-ից արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գևորգ Հայրապետյանը նշանակվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեիանդրազգային ինչպես նաև կոռուպցիոն բնույթի այլ հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերով քննիչի պաշտոնակատար։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է Հակակոռուպցիոն կոմիտեից։
Հրամանի համար հիմք են հանդիսացել «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը 16-րդ հոդվածի 5-րդ, 14-րդ, 20-րդ հոդվածի 2-րդ մասերը, ինչպես նաև Գևորգ Հայրապետյանի՝ ապրիլի 29-ի դիմումը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ նույն պաշտոնից ազատվել էր արդարադատության երրորդ դասի խորհրդական Լիանա Սանթրոսյանը։