Քարոզարշավում արդեն նշմարվում են հիմնական տարբերությունները


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Խորհրդարանական առաջիկա ընտրությունների քարոզարշավը աստիճանաբար թեժանում է, և արդեն իսկ նկատելի են դառնում քաղաքական հիմնական ուժերի միջև առկա տարբերությունները։ Ինչպես նշում է Past.am-ը, իշխանության և ընդդիմադիր դաշտի պահվածքի, բառապաշարի ու հանրային հաղորդակցության մակարդակի միջև տարբերությունը բավական ընդգծված է։

Իշխանական քարոզչությունն ուղեկցվում է սուր հայտարարություններով, բղավոցներով, անհավասարակշիռ ելույթներով և հաճախ վիրավորական ձևակերպումներով։ Հանրային խոսքում շարունակաբար հնչում են պիտակավորումներ և անվանարկումներ, ինչը, ըստ բազմաթիվ դիտարկումների, ավելի է խորացնում հասարակական լարվածությունը։

Միևնույն ժամանակ, ինչպես արձանագրում է  Past.am-ը, ընդդիմադիր հիմնական ուժերը՝ Ուժեղ Հայաստան, Հայաստան դաշինք, Բարգավաճ Հայաստան կուսակցություն և Միասնության թևեր, իրենց ելույթներում հիմնական շեշտը դնում են անվտանգային, տնտեսական և սոցիալական խնդիրների լուծումների վրա։ Նրանց խոսքում հաճախ ընդգծվում են ազգային արժեքների պահպանումը, Հայ Առաքելական Եկեղեցի պաշտպանելու կարևորությունը, ինչպես նաև արտաքին քաղաքական մարտահրավերներին դիմակայելու անհրաժեշտությունը։

 Past.am-ի դիտարկմամբ՝ իշխանության ներկայացուցիչների խոսույթում հաճախ գերակշռում են նաև հակասական հայտարարություններն ու մանիպուլյացիոն թեզերը, մինչդեռ ընդդիմադիր ուժերը փորձում են հանրությանը ներկայացնել առավել հավասարակշռված և կառուցողական մոտեցումներ։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment