Ռուս-ամերիկյան երկկողմ հարաբերությունները մնում են փակուղում, և ԱՄՆ-ն դեռևս չի ձեռնարկել անհրաժեշտ քայլեր այս հարցում առաջընթացի հասնելու համար, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով TASS-ի հարցին։
«Եկեք չմոռանանք, որ մենք որևէ առաջընթաց չենք գրանցել երկկողմ հարաբերություններում։ Դրանք մնում են փակուղու մեջ։ Եվ դեռ պետք է քայլեր ձեռնարկվեն, այդ թվում՝ ամերիկյան կողմից։ Նրանք դեռևս այդ քայլերը չեն ձեռնարկել», – ասել է Կրեմլի խոսնակը։