Մադրիդի «Ռեալը» շնորհավորել է կատալոնական «Բարսելոնային»՝ Իսպանիայի 2025/2026 մրցաշրջանի չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ։ Այս մասին կարճ գրառում է արվել ակումբի X-ի պաշտոնական էջում:
«Շնորհավորում ենք «Բարսելոնային» 2025/2026 մրցաշրջանի Լա Լիգայում հաղթելու կապակցությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ «Էլ Կլասիկոյի» շրջանակում կայացած Լա Լիգայի 35-րդ տուրի խաղում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 2:0 հաշվով պարտության է մատնել «Ռեալին» և ժամանակից շուտ ապահովել չեմպիոնի կոչումը։