Բացահայտ առավելություն Էլ Կլասիկոյում. «Բարսելոնայի» տպավորիչ վիճակագրությունը

Ինչպես արդեն հայտնի է «Բարսելոնան» 29-րդ չեմպիոնությունն է ապահովել պատմության մեջ, երկրորդն անընդմեջ և երրորդը՝ ակումբի լեգենդ Լիոնել Մեսսիի հեռանալուց հետո:

«Բարսելոնան» այս պահին աներևակայելի մարզավիճակում է. թիմը Իսպանիայի առաջնությունում տոնեց 11-րդ անընդմեջ հաղթանակը։ Հատկանշական է նաև Հանս-Դիտեր Ֆլիկի փայլուն վիճակագրությունը. գերմանացի մասնագետի գլխավորությամբ կատալոնացիները Մադրիդի «Ռեալի» հետ 7 խաղում տարել են 6 հաղթանակ: Ընդ որում, «Բարսելոնան» սեփական հարկի տակ չի պարտվել «Ռեալին» 2023 թվականի հոկտեմբերից:

Լա Լիգայի հաջորդ տուրում, մայիսի 13-ին, նորընծա չեմպիոնը արտագնա խաղում կմրցի «Ալավեսի» հետ, իսկ «Ռեալը» մեկ օր անց տանը կընդունի «Օվիեդոյին»:

Leave a Comment