Ֆուտզալի Հայաստանի հավաքականը զգալիորեն առաջադիմել է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի թարմացված վարկանիշային աղյուսակում բարձրացել է 8 հորիզոնականով և այժմ 15-րդն է։ Մեր ընտրանին ունի 1255.16 միավոր։

Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը․

1․ Բրազիլիա — 1684.97 միավոր
2․ Պորտուգալիա — 1575.32 միավոր
3․ Իսպանիա — 1574.39 միավոր
4․ Արգենտինա — 1513.38 միավոր
5․ Իրան — 1507.71 միավոր
6․ Մարոկկո — 1486.53 միավոր
7․ Ռուսաստան — 1430.32 միավոր
8․ Ղազախստան — 1403.8 միավոր
9․ Ուկրաինա — 1400.89 միավոր
10․ Ֆրանսիա — 1397.25 միավոր

Leave a Comment