
Ընդլայնված եկեղեցական ժողովն այսօր Համայն Վրաստանի 142-րդ կաթողիկոս-պատրիարք է ընտրել Շիո սրբազանին։
«Համայն Վրաստանի առաքելական ուղղափառ եկեղեցու կաթողիկոս-պատրիարք է ընտրվել մետրոպոլիտ Շիոն»,- ընտրության արդյունքներն է ներկայացրել Անանիա սրբազանը՝ հավելելով, որ Շիոն ստացել է 39 ձայնից 22-ը։
Վրաստանի նորընտիր կաթողիկոս-պատրիարքը կկրի Շիո III անունը։
Նա հայտնել է, որ իր գահակալությունը տեղի կունենա վաղը՝ մայիսի 12-ին՝ Մցխեթի Սվետիցխովելի տաճարում։