Գուտերեշը մեկնաբանել է Կուբայի դեմ ԱՄՆ սպառնալիքները

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը երկուշաբթի օրը, Կուբայի դեմ ԱՄՆ-ի սպառնալիքների ֆոնին, հայտարարել է, որ կղզու շուրջ ստեղծված իրավիճակի համար ռազմական լուծում չկա։

«Մենք կարծում ենք, որ Կուբայի շուրջ ստեղծված իրավիճակը ռազմական լուծում չունի», – լրագրողներին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ մեկնաբանելով կղզու շուրջ ստեղծված իրավիճակը։

Կիրակի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները «կզբաղվի» Կուբայով՝ առանց մանրամասնելու իր ծրագրերը։ Ավելի ուշ CNN-ը հաղորդեց, որ փետրվարից ի վեր ԱՄՆ զինված ուժերը զգալիորեն ավելացրել են կղզու ափերի մոտ հետախուզական թռիչքների քանակը։

Leave a Comment