Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին անհրաժեշտ է համարում վերականգնել կորոնավիրուսի համավարակի ժամանակ սահմանված սահմանափակումները՝ Մերձավոր Արևելքում ճգնաժամի հետևանքների ֆոնին:
«Կորոնավիրուսի համավարակի ժամանակ մենք աշխատում էինք տնից, անցկացնում էինք վիրտուալ հանդիպումներ և տեսակոնֆերանսներ։ Մենք սովորել ենք դրան։ Ժամանակն է վերադառնալ այս մեթոդներին», – ասել է նա՝ ելույթ ունենալով Հայդարաբադում։
Վարչապետը շեշտել է էներգակիրների ներմուծումից կախվածությունը նվազեցնելու անհրաժեշտությունը: Ավելին, Մոդին ասել է, որ Հնդկաստանի քաղաքացիները պետք է վերանայեն իրենց սպառման սովորույթները:
«Միջին խավի շրջանում տարածված է դառնում օտարերկրյա հարսանիքների, արտասահմանյան ճանապարհորդությունների և արտասահմանյան արձակուրդների մշակույթը: Մենք պետք է որոշենք, որ այս ճգնաժամի ընթացքում պետք է հետաձգենք արտասահմանյան ճանապարհորդությունները առնվազն մեկ տարով», – նշել է նա: