Միջազգային մրցաշարում հայ ըմբիշները 9 մեդալ են նվաճել – armeniatoday.am

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը 9 մեդալ է նվաճել Սանկտ Պետերբուրգում անցկացված Անատոլի Ռոշինի անվան միջազգային մրցաշարում, հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։

Ոսկե մեդալակիրներ են դարձել Արմեն Մելիքյանը (63 կգ) և Կարեն Խաչատրյանը (87 կգ)։

Արծաթե մեդալներ են նվաճել Տիգրան Մինասյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ) և Դավիթ Ջոթյանը (67 կգ)։

Բրոնզե մեդալակիրներ են դարձել Նորայր Հախոյանը (55 կգ), Ռուբեն Միրանյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (130 կգ)։

Leave a Comment