«Ինտեր»-ը սպասում է Հենրիխ Մխիթարյանի որոշմանը

11 Մայիսի 2026, 10:50

Իտալիայի նոր չեմպիոն Միլանի «Ինտեր»-ի ղեկավարությունը սպասում է 37-ամյա Հենրիխ Մխիթարյանի՝ կարիերան ավարտելու կամ շարունակելու որոշմանը։ Այս մասին հայտնում է x. com/FabrizioRomano-ն։

Մխիթարյանի պայմանագիրը «Ինտեր»-ի հետ ավարտվում է հունիսի 30-ին։ Չի բացառվում, որ իտալական ակումբը նրա հետ կնքվի ևս մեկ տարվա պայմանագիր։

Մխիթարյանն «Ինտեր»-ում հանդես է գալիս 2022 թվականի հունիսից։ Նա դարձել է Իտալիայի կրկնակի չեմպիոն։ Իր ակումբային կարիերայի ընթացքում նա խաղացել է նաև «Փյունիկ»-ում, «Մետալուրգ»-ում և «Շախտյոր»-ում, Դորտմունդի «Բորուսիա»-ի, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և «Արսենալ»-ի, ինչպես նաև իտալական «Ռոմա»-ի կազմում։

Leave a Comment