Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը դարձել է արծաթե մեդալակիր

Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը դարձել է արծաթե մեդալակիր Իտալիայում անցկացված «Sardinia World Chess Festival 2026» շախմատի միջազգային մրցաշարում: Այս մասին հայտնում է Շախմատի ֆեդերացիան։

«Հայկը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսել 2-4-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը։

Հայ գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը նույնպես վաստակել է 7 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել 4-րդ հորիզոնականը։

Լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը.

1-ին տեղ՝ Ֆրեդերիկ Սվանե՝ 7.5 միավոր

2-րդ տեղ՝ Հայկ Մարտիրոսյան՝ 7 միավոր

3-րդ տեղ՝ Յան Նեպոմնյաշչի՝ 7 միավոր

Հայաստանից մասնակցում էին նաև գրոսմայստեր Էմին Օհանյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը, ովքեր վաստակեցին 5.5 միավոր։

Շնորհավորում ենք Հայկին և Մամիկոնին՝ մաղթելով նորանոր հաջողություններ»,-նշված է հաղորդագրության մեջ։

Leave a Comment