Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ մարտի 2-ից ի վեր Լիբանանի վրա Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 2846-ի, վիրավորվել է 8693 մարդ։
«Մարտի 2-ից ի վեր Լիբանանի դեմ Իսրայելի կողմից իրականացված ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 2846-ի, վիրավորվել է 8693 քաղաքացիական անձ», – ասվում է հայտարարության մեջ։
Նախարարության հաղորդագրության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Լիբանանում Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է 51 և վիրավորվել 107 մարդ։