Կոլումբիայի նախագահը Նեթանյահուին մեղադրել է ցեղասպանության մեջ՝ համեմատելով նրան Հիտլերի հետ

Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն համեմատել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուին Ադոլֆ Հիտլերի և իսպանացի կոնկիստադոր Էռնան Կորտեսի հետ՝ երեքին էլ մեղադրելով ցեղասպանության մեջ։

«Էռնան Կորտեսի կողմից իրականացված ցեղասպանությունը համեմատելի է և նույնիսկ գերազանցում է Նեթանյահուի ցեղասպանությունը։ Հիտլերի և Կորտեսի կողմից սպանված զոհերի թիվը միլիոնավոր է», – գրել է կոլումբիացի առաջնորդը X-ում։

Պետրոն նախկինում հայտարարել էր, որ ԵՄ երկրներում աճող քսենոֆոբիայի և ռազմական լարվածության սրման ֆոնին «Հիտլերի ոգին» վերածնվում է։

«Այսօր մենք տեսնում ենք, որ ընտրական հաղթանակները ձեռք են բերվում օտարերկրացիների նկատմամբ ատելության և ռասայական ատելության միջոցով։ Ի՞նչ է սա, եթե ոչ հետևել Հիտլերի գաղափարներին», – ասել է նա EFE-ին տված հարցազրույցում։

Leave a Comment