«Ֆիդես-Հունգարիայի քաղաքացիական միություն» կուսակցությունը դատապարտել է Հունգարիայի նոր վարչապետ Պետեր Մագյարի փորձերը՝ պարտադրելու նախագահ Տամաշ Շույոկի հրաժարականը: «Ֆիդես»-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Գերգելի Գուլյասը հայտարարել է, որ նորընտիր կառավարության ղեկավարի առաջին հրապարակային ելույթը, որը ներառում էր նման կոչեր, «լուրջ կասկածներ է առաջացրել բազմաթիվ առումներով»:
«Հանրապետության նախագահի դեմ անձնական և քաղաքական հարձակումները, ինչպես նաև դրանց ագրեսիվ բնույթը, հարիր չեն երկրի վարչապետին: Օրենքի գերակայության պաշտպանությունը չի կարող իրականացվել պետական ինստիտուտների ղեկավարների, մասնավորապես՝ պետության ղեկավարի վրա հարձակվելով:
Հանրապետության նախագահը ոչ մի կերպ չի խոչընդոտում իշխող կուսակցությանը, որը ունի երկու երրորդի մեծամասնություն, կատարել իր նախընտրական խոստումները», – գրել է Գուլյասը իր Ֆեյսբուքյան էջում:
Վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո խորհրդարանում իր երդմնակալության ելույթում Մադյարը կոչ է արել Շույոկին հրաժարական տալ մինչև մայիսի 31-ը: Նա պնդել է, որ նախագահը, իր պարտականություններին հակառակ, չի կարողացել կանխել Վիկտոր Օրբանի գլխավորած կառավարության կողմից քաղաքական, սոցիալական և ֆինանսական ոլորտներում չարաշահումների իրականացումը:
Շույոկը պաշտոնավարում է վերջին երկու տարիների ընթացքում: