Երբ պահը գա, կորոշենք․ Միրզոյանը՝ Պուտինի հայտարարության մասին – armeniatoday.am

ՀՀ արտաքին գործերի նախարարը մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը, ըստ որի՝ Մոսկվան չի բացառում Հայաստանի հետ «փափուկ և ինտելիգենտ ամուսնալուծության» ուղին՝ ԵՄ-ին անդամակցելու դեպքում։

Միրզոյանը News.am-ի հետ զրույցում հայտարարել է, թե Հայաստանն էլ է նույնը ասում։

«Մենք միշտ ասել ենք՝ երբ գա պահը, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև, կկատարենք։ Գաղտնիք չէ նաև, որ Հայաստանի ժողովուրդը եվրոպական հավակնություններ ունի։ Բայց այսօր մայիսի 10-ն է, մենք ԵԱՏՄ անդամ ենք, մեզ ոչ ոք չի ասել՝ վաղը դուրս եկեք կառույցից»,- հավելել է նա։

Պուտինը մայիսի 9-ին հայտարարել էր, որ Հայաստանը պետք է հնարավորինս շուտ կողմնորոշվի ԵՄ-ին կամ ԵԱՏՄ-ին անդամակցության հարցում։ Այդ դեպքում, ըստ նրա, հնարավոր է «փափուկ և ինտելիգենտ ամուսնալուծության» ուղին։ Պուտինը չէր բացառել, որ ԵՄ-ին անդամակցելու ՀՀ ծրագրերը կարող են քննարկման առարկա դառնալ ԵԱՏՄ հերթական գագաթնաժողովի ժամանակ։

Leave a Comment