Քանի մարդ է մասնակցել ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի հանրահավաքին

Այսօր՝ մայիսի 9-ին, Կապանի Գարեգին Նժդեհի հրապարակում ժամը 19:30-ից մեկնարկել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի մեկնարկային հանրահավաքը:

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» իրականացրել է հավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 20:09-ի դրությամբ հանրահավաքի անցկացման վայրում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 2180 մարդ:

Միավորումից հայտնում են, որ անվտանգության աշխատակիցների կողմից չի թույլատրվել իրականացնել աերոնկարահանում, ուստի հավաքի մասնակիցների հաշվարկն իրականացվել է տեղում կատարված լուսանկարահանման և անհատական հաշվարկի մեթոդով։

Leave a Comment