Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում



Tert.am-ը գրում է․


Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է: Սիսիանում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։



«Սիսիանի համար ստեղծվելու է  տեխնիկայի պարկ, պետությունը գյուղացիներին անհատույց տրամադրելու է տեխնիկա, որպեսզի վարելահողերի վրա աշխատանք կատարվի։ Քաղաքում կառուցելու ենք ապակու գործարան, գյուղերում զարգացնելու ենք անասնապահությունը։  

Սիսիանում մարդն ունենալու է աշխատանք, գյուղերում՝ մարդիկ ապրուստ են ունենալու, երիտասարդներն էլ ունենալու են իրենց հարմար զբաղմունք։ 


Գործն ու հողն ունենալու եք, պետք է հավատ ու առաջ գնալ»,- նշել է նա։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment