Հայաստանի ԵՄ ծրագրերը կարող են քննարկվել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հաջորդ գագաթնաժողովում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
«Պարզապես պետք է ժամանակին ասել, որ մենք անելու ենք այսպես և այսպես: Այստեղ ոչ մի առանձնահատուկ բան չկա։ Մենք պետք է ամեն ինչ հաշվարկենք։ Եվ՛ հայկական կողմը, և՛ մենք պետք է հաշվարկենք։ Քանի որ ես հիմա պատասխանում եմ, կարծում եմ, որ այս հարցը կարող է քննարկվել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հաջորդ գագաթնաժողովում», – ասել է Պուտինը։