Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ռուսաստանի նախագահը հիշեցրել է, որ Ուկրաինայի դեպքում ամեն ինչ սկսվել է նաև Եվրոպային ինտեգրվելու հարցից։

Պուտինը նշել է, որ Եվրասիական տնտեսական միության հաջորդ գագաթնաժողովում կարող է բարձրացվել Հայաստանի եվրաինտեգրման հարցը։

Նշենք, որ ԵԱՏՄ հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա մայիսի 28-29-ը Աստանայում։

Leave a Comment