Երևանը պետք է «հնարավորինս շուտ որոշում կայացնի» ԵՄ-ին կամ ԵԱՏՄ-ին մասնակցության հարցում․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Երևանը պետք է «հնարավորինս շուտ կողմնորոշվի» ԵՄ-ին կամ ԵԱՏՄ-ին մասնակցության հարցում։ Նա նաև նշել է, որ Հայաստանում այս թեմայով հանրաքվե անցկացնելը տրամաբանական կլինի։

«Օրինակ, մեր առևտրաշրջանառությունը Հայաստանի հետ նվազել է։ Անցյալ տարի և դրանից առաջ այն շատ ավելի բարձր էր, 7 միլիարդ դոլար՝ մինչև 2025 թվականը։ Հաշվի առնելով, որ երկրի ՀՆԱ-ն 29 միլիարդ դոլար է, դա զգալի թիվ է։ Եվ Հայաստանը զգալի առավելություններ է ստանում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում։ Սա վերաբերում է գյուղատնտեսությանը, վերամշակող արդյունաբերությանը, մաքսային և այլ տուրքերին, նաև միգրացիոն ոլորտին։ Եվ իմ կարծիքով, ճիշտ կլինի և՛ Հայաստանի քաղաքացիների, և՛ մեզ համար՝ որպես նրանց հիմնական տնտեսական գործընկերոջ, որ հնարավորինս շուտ որոշում կայացնեն», — ասել է Պուտինը։

Օրինակ, կարող է անցկացվել հանրաքվե, ասել է նախագահը։ «Դա մեր գործը չէ, բայց սկզբունքորեն լիովին տրամաբանական կլիներ հանրաքվե անցկացնել և հայ քաղաքացիներին հարցնել, թե ինչպիսին կլինի նրանց ընտրությունը։ Այնուհետև մենք կանեինք համապատասխան եզրակացություններ և կձգտեինք մեղմ, խելացի և փոխշահավետ «բաժանման», — ասել է նա։

Leave a Comment