Նյու Յորքի կենտրոնում տեղի է ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված զինվորների հուշարձանի մոտ ծաղկեպսակ դնելու և մեկ րոպե լռությամբ հարգելու արարողություն:
Հավաքվածները Բեթերի Պարկի հուշարձան են բերել մեխակներ, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմում կռված իրենց հարազատների լուսանկարները։ Մասնակիցներից շատերը կրել են ժապավեններ, իսկ ոմանք բերել են իրենց երեխաներին։ Միջոցառման ժամանակ հնչել են պատերազմական երգեր։
«Շնորհավոր Հաղթանակի օրը։ Մեզանից է կախված, թե ինչպես ենք այս հիշողությունը փոխանցելու ապագա սերունդներին», – ամբոխին դիմել է Նյու Յորքում «Անմահ գունդ» երթի համակարգող Մարինա Իվաննիկովան։
Մանհեթենի Բեթերի Պարկի Արևելյան ափի հուշարձանը տեղադրվել է 1963 թվականին և նվիրված է Երկրորդ համաշխարհային պատերազմում Ատլանտյան օվկիանոսի ճակատամարտում զոհված ամերիկացի զինվորների հիշատակին։