
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ Իրանի ծովային շրջափակման մեկնարկից ի վեր շարքից հանվել է իրանական չորս նավ։ Այս գործողություններն իրականացվում են Իրանի նավահանգիստների մեկուսացմանն ուղղված ռազմական արշավի շրջանակներում:
Շարքից հանված նավերը հիմնականում տանկերներ են, որոնք փորձել են խախտել շրջափակումը և նավթ արտահանել Իրանից:
«ԱՄՆ զինված ուժերը շարունակում են Իրանի նավահանգիստների շրջափակումը։ Ապրիլի 13-ից մինչ օրս CENTCOM ուժերը վերաուղղորդել են 58 առևտրային նավ։ Նաև շարքից հանվել է չորս նավ, որոնք փորձել են մտնել կամ դուրս գալ իրանական նավահանգիստներից», — ասվում է հրամանատարության հայտարարության մեջ։
ԱՄՆ զինված ուժերը սկսել են Իրանի ծովային շրջափակումը ապրիլի 13-ին։ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ մտադիր է արգելափակել Իսլամական Հանրապետության նավահանգիստներում բոլոր նավերի մուտք ու ելքը։