Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ (2007-2010) Գորդոն Բրաունը նշանակվել է Քիր Սթարմերի միջազգային ֆինանսական համագործակցության հարցերով հատուկ դեսպան։ Այս մասին ասվում է է Դաունինգ սթրիթ 10 հասցեում գտնվող գրասենյակի հայտարարության մեջ։
Բրաունը կկենտրոնանա «գլոբալ ֆինանսական համագործակցության» վրա՝ Մեծ Բրիտանիայի դիրքերը ամրապնդելու և նրա անվտանգությունն ու դիմադրողականությունը բարձրացնելու նպատակով։
«Նրա նշանակումը համընկնում է Մեծ Բրիտանիայի՝ հաջորդ տարի G20-ի նախագահության նախապատրաստական աշխատանքների հետ։ Նրան կհանձնարարվի մշակել նոր միջազգային ֆինանսական գործընկերություններ, որոնք կարող են աջակցել պաշտպանության և անվտանգության ոլորտում ներդրումներին, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի և Եվրոպայի հարաբերությունները հիմք հանդիսացող միջոցառումներին։ Այս դերում նա կհամագործակցի միջազգային առաջնորդների և ֆինանսական հաստատությունների, ինչպես նաև մասնավոր ֆինանսական գործընկերների հետ՝ բազմակողմ ֆինանսական մեխանիզմներ մշակելու համար», – ասվում է հայտարարության մեջ։
Սթարմերի գրասենյակը հիշեցնում է, որ կառավարությանը միանալուց առաջ Բրաունը Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարն էր։ Նա այս պաշտոնը զբաղեցրել է 1997-2007 թվականներին, ինչը երկրի ժամանակակից պատմության մեջ երկարակեցության ռեկորդ է։