Հունգարիայի կառավարությունը մտադիր է սահմանափակել վարչապետի պաշտոնը զբաղեցնող ցանկացած անձի ժամկետը։ Այս մասին հայտարարել է «Տիզա» կուսակցության առաջնորդ Պետեր Մագյարը՝ ելույթ ունենալով խորհրդարանում՝ երկրի նոր կառավարության ղեկավարի պաշտոնում երդմնակալությունից հետո։
«Մենք սկսում ենք Հունգարիայի սահմանադրական համակարգի համապարփակ վերանայում՝ ապահովելու համար, որ իշխանությունը երբեք այլևս չկենտրոնանա նույն մակարդակի վրա։ Մենք կամրապնդենք մեր հակակշիռների և զսպումների համակարգը և կառաջարկենք վարչապետների ժամկետի սահմանափակում։ Ժողովրդավարության մեջ իշխանությունը միշտ պետք է գործի որոշակի սահմաններում», – ասել է Մագյարը, որի խոսքերը հեռարձակվել են ազգային հեռուստատեսությամբ։
Ավելի վաղ՝ «Տիզա» կուսակցության նախընտրական քարոզարշավի ժամանակ, նա արդեն հայտարարել էր վարչապետներին երկուական չորսամյա ժամկետով սահմանափակելու իր մտադրության մասին։ Հունգարիայի օրենսդրությունը ներկայումս այս հարցի վերաբերյալ որևէ դրույթ չի պարունակում։ Վիկտոր Օրբանը, որը լքել է վարչապետի պաշտոնը, անխափան զբաղեցրել է իշխանությունը վերջին 16 տարիների ընթացքում։