Թրամփը կարծում է, որ հրադադարը կերկարաձգվի, բայց դա միայն իրենից կախված չէ․ Ուշակով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարը կերկարաձգվի, բայց դա միայն իրենից կախված չէ, լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Մայիսի 9-ին, Հաղթանակի օրվա կապակցությամբ, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հաստատվել է եռօրյա հրադադար: Թրամփն այսօր հայտարարել է, որ կողմ է հրադադարի երկարաձգմանը։ Նա նշել է, որ հրադադարի երկարաձգումը «լավ կլիներ» և ինքը ձգտում է պատերազմի ամբողջական ավարտին:

«Մարդը հույս ունի, գուցե հավատում է, ինչո՞ւ ոչ։ Բայց սա (հրադադարի երկարաձգումը) կախված է ոչ միայն իրենից, այլև մյուս երկու կողմերից», — ասել է Ուշակովը։

Երբ նրան հարցրել են, թե արդյոք հրադադարի երկարաձգման Թրամփի հույսերը անհիմն են, Ռուսաստանի նախագահի օգնականը դրական պատասխան է տվել։

Leave a Comment