Թրամփը հայտարարել է Գերմանիայից դուրս բերված ամերիկյան զորքերը Լեհաստան վերատեղակայելու հնարավորության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Գերմանիայից դուրս բերված ամերիկյան զորքերը Լեհաստան վերատեղակայելու հնարավորության մասին։

«Լեհաստանը դա կցանկանար։ Մենք գերազանց հարաբերություններ ունենք Լեհաստանի հետ, ես հիանալի հարաբերություններ ունեմ նախագահի հետ։ Հիշե՛ք, ես նրան աջակցեցի, և նա հաղթեց, չնայած զգալիորեն ետ էր մնում։ Նա հիանալի մարտիկ է և հրաշալի մարդ, և ես նրան շատ եմ սիրում, ուստի զորքերի տեղակայումը հնարավոր է», – լրագրողներին ասել է Թրամփը, մեջբերում են լեհական լրատվամիջոցները։

Ավելի վաղ Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարը հայտարարել էր Լեհաստանի պատրաստակամության մասին լրացուցիչ ամերիկյան զորքեր տեղակայելու վերաբերյալ՝ դա անվանելով «իրենց ռազմավարական նպատակը»։ Լեհաստանի պաշտպանության նախարարությունը նաև հայտնել է, որ Վարշավան և Վաշինգտոնն արդեն քննարկումներ են վարում այս հարցի շուրջ։

Ապրիլի վերջին Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ուսումնասիրում է Գերմանիայում իր զորքերի ներկայության հնարավոր կրճատման հարցը։ Ավելի ուշ Պենտագոնը հայտարարեց, որ ԱՄՆ-ն հաջորդ 6-12 ամիսների ընթացքում Գերմանիայից դուրս կբերի 5000 ամերիկացի զինվորականի։

Leave a Comment