Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայիսի 9-ի կապակցությամբ։
Նրա խոսքով՝ Մայիսի 9-ը պարզապես օր չէ․ դա մեր հիշողությունն է, մեր հաղթանակը և մեր անսահման սերը հայրենիքի հանդեպ։
«Այս Եռատոնը մեզ հիշեցնում է Շուշիի ազատագրման փառքը, մեր բանակի ծնունդը և այն հերոսներին, ովքեր իրենց կյանքը նվիրեցին, որպեսզի հայն ապրի ազատ ու արժանապատիվ։ Խոնարհվում ենք բոլոր նահատակների հիշատակի առաջ։ Նրանց սխրանքը հավերժ է, իսկ անունները՝ անջնջելի մեր սրտերում»,- նշել է նա։
Դանիելյանն ընդգծել է, որ արցախցու կամքը երբեք չի կոտրվել և չի կոտրվի։
«Ոորովհետև մեր ուժը մեր հիշողության, մեր միասնականության և մեր հայրենի հողի սիրո մեջ է։ Թող Մայիսի 9-ը միշտ մնա հավատքի, պայքարի և վերածննդի խորհրդանիշ։ Հավերժ փա՛ռք մեր հերոսներին»,- գրված է ուղերձում։
